Հղիություն, ծննդաբերություն
|
Միգրենը հղիության ժամանակ. morevmankan.am

Միգրենը բարորակ հիվանդություն է, որը չի ազդում հղիության ընթացքի և պտղի զարգացման վրա: Բայց նաև հղիության ու միգրենի համակցումը պահանջում է պատասխանատու վերաբերմունք, հատկապես հաճախակի (շաբաթը 2-ից ավելի) նոպաների ժամանակ:
Քանի որ.
- օգտագործման համար թույլատրված դեղերը քիչ են,
- միգրենի բուժման և կանխարգելման մոտեցումները խիստ անհատական են և կախված են հաճախականությունից, ծանրությունից, գլխացավի տևողությունից:
Ընդհանրապես, միգրենով տառապող հղիների 60-70%-ի մոտ գլխացավի նոպաները մեղմանում են, դառնում հազվադեպ կամ լիովին անցնում են երկրորդ և երրորդ եռամսյակում: Դա կապված է էսթրոգենների մակարդակի կայունացման հետ: Երկրորդ եռամսյակի սկզբում այն բարձրանում է 6 անգամ և տատանումները դադարում են:
Կանանց մյուս մասի մոտ հղիության ընթացքում կամ միգրենը մնում է անփոփոխ, կամ ընթացքը վատանում է: Բայց որքան հղիության ժամկետը մեծանում է, այնքան այդպիսի կանանց թիվը նվազում է.
- Առաջին եռամսյակում վատացում դիտվում է 18%-ի մոտ,
- երկրորդում՝ 12%-ի մոտ,
- երրորդում՝ 9-%-ի մոտ:
Եթե առաջին եռամսյակի վերջում նոպաների հաճախականությունը և ծանրությունը պահպանվում են, ապա հավանական է, որ այդ գլխացավերը կնոջը կանհանգստացնեն ամբողջ հղիության ընթացքում և ծննդաբերությունից հետո ևս:
Միգրենի վերահսկումը հղիության ընթացքում
Կարևոր է նոպաների վերահսկումը և բժշկի հսկողությունը.
- Պետք է կատարել բժշկի հրահանգները` կապված ապրելակերպի հետ,
- կարգավորել քունը,
- շատ հեղուկներ օգտագործել,
- սնվել միանվագ և հաճախակի,
- ճիշտ կազմակերպել հանգիստը,
- խուսափել սթրեսային վիճակներից,
- գլխացավերի մասին օրագիր պահել:
Միայն այս պարզ հրահանգների կատարումն արդեն կարող է նվազեցնել նոպաները:
Ինչպե՞ս հանել նոպաները.
- ցանկալի է գերադասությունը տալ ոչ դեղորայքային միջոցներին,
- սրտխառնոցի ժամանակ կարող են օգնել չոր թխվածքաբլիթը (պեչենի), կոճապղպեղը կամ խնձորի խյուսը,
- ջրազրկման դեմ օգտագործել ջրով նոսրացված հյութեր կամ այլ հեղուկներ,
- քունը, զբոսանքը կամ շնչառական բարժությունները նույնպես կարող են օգնել,
- կարելի է օգտագործել Ցեֆալի սարքը, որը կօգնի թեթևացնել գլխացավերը,
- եթե նոպաներն արտահայտված են, ապա բժիշկը խիստ վերահսկողությամբ պետք է դեղորայք նշանակի:
Ամենաանվնաս դեղը համարվում է պարացետամոլը, որը կարելի է օգտագործել ամբողջ հղիության ժամանակ: Մյուս բոլոր դեղերը որոշակի մոտեցումներ են պահանջում:
- Իբուպրոֆենը կարելի է ընդունել երկրորդ եռամսյակում, բայց առաջին եռամսյակում այդ դեղի օգտագործումը պետք է սահմանափակել, իսկ երրորդ եռամսյակում հակացուցված է:
- Ասպիրինն արգելվում է երրորդ եռամսյակում և ցանկալի չէ նրա ընդունումը նաև առաջին և երկրորդ եռամսյակներում` խիստ անցանկալի ազդեցությունների պատճառով:
- Խստիվ արգելվում են էրգոտամինը և օպիոիդային անալգետիկները:
- Տրիպտանները չեն թույլատրվում հղիության ժամանակ, քանի որ անհրաժեշտ հետազոտությունները բացակայում են, թեև այդ դեղերն ինքնուրույն օգտագործող կանանց մոտ պտղի վրա բացասական ազդեցություն չի դիտվել:
Բացի պարացետամոլից՝ խորհուրդ չեն տրվում այլ դեղեր առանց բժշկի նշանակման:
Ե՞րբ դիմել բժշկի.
- եթե միգրենն սկսվել է հղիության ընթացքում,
- եթե նոպաները դարձել են հաճախակի և ինտենսիվ,
- եթե աուրան դարձել է երկարատև և արտահայտվել է առաջին անգամ,
- եթե գլխացավն արագ ուժեղանում է և ունի անսովոր բնույթ,
- եթե գլխացավերի ժամանակ բարձրացել է ճնշումը:

|
Կարդացեք նաև

Տեխնոլոգիաների զարգացումը չի շրջանցել նաև ծխախոտի արդյունաբերությունը։ Վերջին տարիներին շուկայում են հայտնվել նոր արտադրատեսակներ, որոնք, ըստ արտադրողների...


Կանայք գիտեն, որ դաշտանի ուշացումը, սրտխառնոցը, թուլությունը, ախորժակի փոփոխությունը և այլ նշաններ ոչ միշտ են վկայում հղիության մասին: Գինեկոլոգները ինքնազգացողության այդ փոփոխությունները համարում են...


Համաձայն Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների, ամեն օր ծխող կանանց քանակը 2023 թվականին կազմել է 2.3%, որը բարձր ցուցանիշ չէ...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն